Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՈՒրիշ դեպք, երբ երկիր ա հանձնվել թշնամուն, չի՛ եղել

ՈՒրիշ դեպք, երբ երկիր ա հանձնվել թշնամուն, չի՛ եղել
05.10.2023 | 13:20

Կարող ա՞ ձեզ թվում ա, թե պատմության մեջ ուրիշ երկրներում էլ են դավաճանության դեպքեր եղել։ Եթե ձեզ նման բան ա թվում՝ ուրեմն դուք մխիթարություն եք փնտրում ու ձեզ ուզում եք համոզել, որ դա բնական բան ա, և ուրիշ տեղերում էլ ա եղել կամ լինում։

Ուրիշ տեղերում նման բան չի եղել ու չի լինում։

Համաշխարհային պատմության մեջ չի եղել որևէ դեպք, երբ երկրի պատասխանատու անձը իր երկիրը դնի ու մասնատի, փրթի ու անվերադարձ հանձնի հարևաննաններին, թշնամիներին։

Անգամ հայոց պատմության մեջ չի եղել նման դեպք։

Հիմա կասեն՝ Ֆրանսիան՝ երկրորդ համաշխարհայինի ժամանակ։

Ֆրանսիայում դավաճանություն չի եղել։

Երբ Ֆրանսիան հանձնվեց Ադոլֆին, դա արվեց նրա համար, որ Ֆրանսիան թույլ էր և, այսպես թե այնպես, պարտվելու էր։ Մարշալ Պետենը և մյուսները հասկացան, որ չի կարելի թողնել, որ երկիրն ու քաղաքներն ավիրվեն, իզուր տեղը բնակչություն զոհվի։ Եթե Պետենը սրանց նման բ…ի տղա լիներ՝ նա մարդկանց կտաներ զոհվելու, մի 2 միլիոն ֆրանսիացի կլցներ մսաղացը, ինչից հետո Ադոլֆը կմտներ Փարիզը հիմնահատակ կավիրեր, Պետենն էլ կմտներ բունկերն ու կասեր՝ ես ի՞նչ անեի, պարտվեցինք, բայց մեկ ա, մեզ պարտված չենք ճանաչում։

Մի խոսքով, հանձնվելը շատ խելոք և ողջամիտ քայլ էր։ Ուրիշ բան, որ հետո բնակչության մեջ ի հայտ եկան գերմանացիների հետ համագործակցողներ, բայց դե գիտեք, թե դրանց ինչ արեցին 1945-46 թվականներին։

ՈՒրիշ դեպք, երբ երկիր ա հանձնվել թշնամուն, չի՛ եղել։

Վահրամ Սահակյան

Դիտվել է՝ 9324

Մեկնաբանություններ